Գյումրիի ողբերգական վթարի ամենաերիտասարդ զոհը. Եվա Փարսյանն ընդամենը 18 տարեկան էր

Գիշերը՝ ժամը 00։27-ի սահմանում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորների վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը արդեն հայտնել է 11 զոհերի անունները, որոնց թվում է նաև 18-ամյա Եվա Փարսյանը՝ ծնունդով Կոռնիձոր գյուղից։ Եվան այս տարի էր ավարտել դպրոցը և ընդունվել ԵՊՀ։ Նա ողբերգական վթարի 11 զոհերից ամենաերիտասարդն էր։

Իր վերջին հրապարակման մեջ Եվան գրել էր.

«Վաղը, երբ այս ամենը ավարտվի,ու խաղաղությունը բարեհաճի գալ,ես ուզում եմ
Խաղաղվե՜լ, խաղաղվե՜լ, խաղաղվե՜լ…»։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Оставьте комментарий