Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել 5-րդ հարկից ընկած երեխայի կյանքը: Հայտնել է կենտրոնը՝ ֆեյսբուքյան գրառմանը կից տեսանյութ հրապարակելով։
«Պրոֆեսիոնալ բժշկական թիմի շնորհիվ՝ ծայրահեղ ծանր վիճակով բուժկենտրոն տեղափոխված ու կյանքի համար կռիվ տվող փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- հայտնել է ԲԿ-ն: