Տվերի մարզում գործարար Եվգենի Պրիգոժինի Embraer ինքնաթիռի կործանման վայրում հրաձգային զենք, զինամթերք և նռնակներ են հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Mash տելեգրամյան ալիքը։
Ամենայն հավանականությամբ զինամթերքը պատկանել է ինքնաթիռում գտնված ՄՌԿ Վագների մարտիկներին, այդ թվում՝ Դմիտրի Ուտկինին։
Այս կապակցությամբ քննվում է կործանման ևս մեկ վարկած՝ կապված զինամթերքի հետ վարման կաննոների խախտման հետ, հավելում է աղբյուրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննություն է ընթանում ինքնաթիռում պայթուցիկի առկայության վարկածի շուրջ։ Այն կարող է գտնված լինել շասսեի խցիկում, որտեղ էլ նախնական վարկածով տեղի է ունեցել պայթյունը։