ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ. Անժամանակ կյանքից հեռացել է իր տունն Աղավնոյում այրած գորիսեցի Արման Հայրապետյանը

Անժամանակ կյանքից հեռացել է Աղավնոյում իր տունը թշնամուն չհանձնած Արման Հայրապետյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Գորիսի «Լաստ» լրատվականը։

Անժամանակ կյանքից հեռացել է Աղավնոյում իր տունը թշնամուն չհանձնած Արման Հայրապետյանը։

Վերջինս տնից դուրս գալուց առաջ այրել էր այն, որ հայ օջախը չպղծվի թուրքի ներկայությամբ։ Արմանը Արցախյան պատերազմում հերոսացած Մհեր Հայրապետյանի ավագ եղբայրն է։ Նրա երկու որդիներն էլ հայոց բանակում հայրենիք են պաշտպանել երկրի համար կարևոր ժամանակահատվածում։ Ավագ որդին՝ Ռուդիկը, 44֊օրյա պատերազմի մասնակից է։
ԼԱՍՏ լրատվական ը ցավակցում ու կիսում է Հայրապետյանների վիշտը։

Լույսերի մեջ մնաս, Արման ջան…

Оставьте комментарий