Համացանցում և մամուլում տարածված լուրերն առ այն, թե իբր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է տարհանել իր դստերն ու կնոջը, հետագայում ինքն էլ լքել Արցախը, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախի նախագահականից։
«Դա ամբողջովին հերուրանք է, իսկ նման լուրեր տարածողները ուղղակի սպասարկում են թշմամու օրակարգը՝ փորձելով խուճապ ու անկումային տրամադրություններ տարածել ժողովրդի մեջ՝ կոտրելով դիմադրողականության ռեսուրսները»,- փոխանցեցին աշխատակազմից։