Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ առևանգված երիտասարդների նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։
«Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել են իրենց կատարած արարքը և հայտնել, որ անկեղծորեն զղջացել են։ Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը, անկեղծ խոստովանությամբ և զղջումը՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,- հայտնում է գերատեսչությունը։
Նշվում է, որ դատարանի վճռի կատարումից հետո նրանք կվտարվեն Ադրբեջանից։