Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Հայաստանում է։ Այս մասին տեղեկացնում է Իդալգոն՝ Թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակած լուսանկարով ու գրառմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իդալգոն Հայաստան կատարած այցի շրջանակներում նախատեսում Ֆրանսիայից Հայաստան եկած հումանիտար օգնությունն իր ուղեկցությամբ տեղափոխել Արցախ։
«Հայաստանում՝ Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախում 120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մեկուսացված է, սովամահ, ամեն ինչից զրկված։ Այս հումանիտար աղետի հետ հանդիպելով՝ մենք նրանց շտապ օգնություն ենք ցուցաբերում։ Ժամանակը հաշվված է»,- գրել է ֆրանսիացի պաշտոնյան։
En Arménie, avec des élus parisiens et d’autres collectivités. Depuis neuf mois, 120 000 arméniens d’Artsakh, dont 30 000 enfants, sont isolés, affamés, privés de tout. Face à cette catastrophe humanitaire, nous leur apportons une aide d’urgence. Le temps est compté. pic.twitter.com/wJZHSH7db4
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) August 30, 2023