Բերձորի միջանցքում ստեղծված վիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային մաս ճանաչելու հետեւանք է։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովյան՝ նշելով, որ նման պայմաններում ռուս խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը արդարացված չէ, տեղին չէ։
Զախարովան նման հայտարարությամբ հանդես է եկել՝ պատասխանելով Հակարիի կամրջից արցախցի երեք երիտասարդների առեւանգման վերաբերյալ հարցին։ Հիշեցնենք, որ տղաները առեւանգվել են, երբ ի թիվս այլ երիտասարդների՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, անցնում էին Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղակայված անցակետով՝ ՀՀ-ում ուսումը շարունակելու համար։
«Խաղաղապահների խնդիրը մենք տեսնում ենք նրանում, որ բոլոր հնարավոր ազդեցությունը գործադրվի ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովման վրա, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության»,- ասել է Մարիա Զախարովան։