Առաջին օգնություն հոդացավերի համար. Էժան և արդյունավետ տարբերակ

Հոդերի ցավերը շատերին են անհանգստացնում և լրջորեն ազդում կյանքի որակի վրա: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այդ դեպքում մարդիկ հիմնականում ցավազրկողներ են ընդունում, բայց բնական միջոցները ևս կարող են օգտակար լինել:

Բաղադրիչներ

1 ճաշի գդալ անանուխ
1 ճաշի գդալ ռոզմարին
1 ճաշի գդալ ծոթոր
1 ճաշի գդալ եղեսպակ
1 լիտր ջուր:
Պատրաստման և օգտագործման եղանակը: Եռացրեք ջուրը, ավելացրեք խոտաբույսերը: Ջուրը եռացրեք ևս 5 րոպե: Թողեք 15 րոպե: Ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել՝ համը լավացնելու համար: Այս միջոցը պահեք սառնարանում:

Օրվա ընթացքում հարկավոր է խմել մեկ կամ երկու բաժակ, մեկը՝ առավոտյան, մյուսը՝ քնելուց առաջ: 3 շաբաթ անց կնկատեք արդյունքը:

Оставьте комментарий