Պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք 💚
Մեր թիմը ստեղծել է աշխատանքային խումբ, որը վաղն ուղևորվելու է 📍Շիրակի մարզ` ծանոթանալու և տեղում գնահատելու մարզի 6 համայնքներում` Անիում, Ախուրյանում, Գյումրիում, Աշոցքում, Ամասիայում և Արթիկում ապաստանած մեր արցախցի հայրենակիցների կարիքները: Որպեսզի մեր աջակցությունը կրի համակարգված և հասցեական բնույթ, մենք առանձնացրել ենք այն ընտանիքները, որոնք այս պահին հատկապես ունեն մեր աջակցության և հոգատարության կարիքը:
✅ Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքներ
✅ 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ
Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստան գտած այս ընտանիքներին կտրամադրվի 𝟏𝟎𝟎 միլիոն դրամի աջակցություն, որը կուղղվի նրանց առաջնային կարիքների բավարարմանը:
#Հոգատարությունը ջերմացնում է