Հրաշք միջոցներ՝ Շնչուղիների հիվանդությունների դեպքում…անպայման փորձեք

Տիբեթյան բժշկությունը շնչուղիների հիվանդությունները համարում է «ցրտի» հիվանդություններ: «Ցրտի» հիվանդությունները, որոնց շարքին են դասվում բրոնխիտը, ֆարինգիտը, բրոնխիալ ասթման, կապված են կենսական հիմքի` լորձի քանակի, խանգարումների հետ: Այս համակարգը «պատասխանատու» է հիմնական նյութափոխանակության համար, կարգավորում է հորմոնալ համակարգը եւ այլն:

«Լորձի» համակարգն ուղիղ կապի մեջ է մարսողության հետ: Դրա խանգարումների հիմնական պատճառը ստամոքսի մարսողական կարողությունների նվազեցումն է ու, որպես հետեւանք` սննդի չմարսելը: Պրոցեսն ընթանում է աղեստամոքսային տրակտում ու շնչուղիներում լորձի ավելցուկի կուտակումների պատճառով:

Կոկորդում ու բրոնխներում կուտակված լորձը խտանում, դառնում է ավելի կպչուն: Այն դժվարություն է առաջացնում շնչառության համար եւ շատ բարենպաստ պայմաններ է ստեղծում տարբեր տեսակի միկրոբների ու բորբոքային պրոցեսների համար:

Առհասարակ բուսաբույժները նման հիվանդությունները բուժում են լորձի քանակի կարգավորմամբ: Իսկ ահա Նոտինգհեմյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ խնձորի ու լոլիկի ազդեցությունը թոքերի վրա անփոխարինելի է: Պարզվել է, որ թարմ խնձորի ու լոլիկի անընդհատ օգտագործումը նվազեցնում է ասթմայի ու քրոնիկական բրոնխիտի առաջացման վտանգը: Հետազոտություններին մասնակցել է շուրջ 3000 մարդ, որոնք տառապել են թոքերի տարբեր հիվանդություններով: Նրանց առաջարկվել էր փոխել իրենց ողջ դիետան ու շատ ուտել խնձոր ու լոլիկ:

Կարդացեք նաև
Գլինտվեյն սպիտակ գինով, գարեջրով և կոնյակով. ընտրիր քո սիրելի տարբերակը
Դեկտեմբերի 4 ամենավտանգավոր օրերը՝ ըստ լուսնային օրացույցի
Օդրի Հեփբերնի այս մեկ խորհուրդը կօգնի պահպանել երիտասարդությունը
Այն հիվանդների մոտ, ովքեր շաբաթվա ընթացքում կերել էին 6 եւ ավելի խնձոր կամ գոնե 1 լոլիկ, զգալի նվազել էր հազն ու խզզոցները թոքերում: Այս արդյունքը բացատրվում է պտուղներում այնպիսի հակաօքսիդների առկայությամբ, որոնք թոքերը պաշտպանում են վնասակար նյութերի ազդեցությունից: Այդ հակաօքսիդները կան նաեւ սոխում եւ կարմիր գինում:

Շնչուղիների հիմնական ու տարածված հիվանդություններից է գրիպը: Գրիպը վարակիչ ռեսպիրատոր հիվանդություն է: Որպես կանոն, այն համարվում է համաճարակ, որը սկսվում է աշնան վերջին եւ ձմռան սկզբին:

Յուրաքանչյուր համաճարակի տեւողությունն այս կամ այն տարածքում տեւում է 4-6 շաբաթ: Այս հիվանդության գլխավոր վտանգը բարդություններն են, որոնք վնասում են ոչ միայն շնչուղիները, այլ նաեւ սիրտ-անոթային համակարգը, երիկամներն ու այլ օրգաններ:

Գրիպը հիմնականում 3 տիպի վիրուսների հետեւանք է` A, B, C: Առաջին տիպի համաճարակի առաջացման հավանականությունը 2-3 տարին մեկ է: B եւ C կարգի համաճարակ 4-5 տարին մեկ կարող է լինել, սակայն A կարգով հիվանդացածը կարող է հիվանդանալ B կամ C կարգի գրիպներով: Գրիպի համաճարակների ժամանակ ավելի հաճախ հիվանդանում են 5-9 տարեկան երեխաներն ու 25-35 տարեկանները:

Բարդություններից մահացություններ հաճախ լինում են նորածինների շրջանում:

Գրիպը հաճախ վտանգավոր է նրանց համար, ովքեր տառապում են այնպիսի քրոնիկ հիվանդություններով, ինչպիսիք են` սրտային հիվանդությունները, բրոնխիտը, տուբերկուլյոզը:

Հղիների համար եւս գրիպը կարող է վատ հետեւանքներ ունենալ: Եթե հիվանդությունը բարդություններով չի ընթանում, ապա լավանալը կախված է օրգանիզմի համար ստեղծված բարենպաստ պայմաններից: Գրիպով հիվանդը պետք է խուսափի դժվարամարս ուտելիքից եւ շատ հեղուկ օգտագործի:

Շնչուղիների մյուս տարածված հիվանդությունը ֆարինգիտն է կամ կոկորդի բորբոքումը: Ֆարինգիտը կարող է առաջանալ վիրուսային կամ բակտերիալ միկրոօրգանիզմներից: Բակտերիալ ինֆեկցիաները երբեմն լինում են ավելի ծանր, քան վիրուսները: Օրինակ, ստրեպտոկոկային ֆարինգիտը չբուժելու դեպքում կարող է վերածվել հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտի:

Ֆարինգիտի ժամանակ շատ են օգնում կարտոֆիլի թարմ հյութով ողողումներն ու կարտոֆիլի գոլորշիով ինհալացիաները: Ֆարինգիտի դեպքում կան մի շարք օգտակար խորհուրդներ.

– Թարմ սխտորը մաքրել ու մանր կտրատել: Սխտորի քանակը պետք է կես բաժակ լինի: Այն լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել այնքան մեղր, որ սխտորը ծածկվի: Հետո այդ ամենը դնել մարմանդ կրակի վրա ու խառնել 20 րոպե, մինչեւ սխտորը լուծվի: Թողնել մի քիչ սառչի, հետո նորից դնել կրակին ու խառնել: Այդ օշարականման հեղուկին կարելի է խառնել մի քիչ եռացրած-սառեցրած ջուր ու պահել սառնարանում: Յուրաքանչյուր 1 ժամ հետո կարելի է խմել

1 ճաշի գդալ, մինչեւ հազն անցնի: Երեխաներին կարելի է տալ 1 թեյի գդալ:

– Շատ լավ է օգնում մոշի թերթիկների թուրմով ողողումը:

Մեզ համար աննկատ, բայց անփոխարինելի նշանակություն ունի քիթը: Մեր շնչած օդն այն խոնավացնում եւ տաքացնում է, իր վրա է վերցնում մեր օրգանիզմ ներխուժող փոշու մի մասը: Զգացողության շնորհիվ ստուգում է օդը, եւ երբ մենք խոսում ենք, ապահովում է մեր ձայնի հնչեղությունը: Ամեն օր քթի միջոցով մարդուն է հաղորդվում 10-20.000 լիտր օդ:

Եթե օդի ջերմաստիճանը 10 աստիճան է, ապա այն հաշված վայրկյանների ընթացքում քթի մեջ վերածվում է 30 աստիճանի ու խոնավանում: Շատ վիրուսներ կարող են առաջացնել լորձաթաղանթի բորբոքում, որը բժշկության մեջ անվանվում է «րինիտ»: Այն կարող է լինել մրսածությունից ու գրիպից հետո ու շարունակվել 7-10 օր` հիմնականում առանց հետեւանքների: Կան նաեւ «րինիտի» բուժման տարբերակներ.

– 1 ճաշի գդալ թարմ գազարի հյութը խառնել 1 ճաշի գդալ զեյթունի ձեթի հետ ու եռացնել ջրի գոլորշու վրա, հետո ավելացնել 2 կաթիլ սխտորի հյութ։ Այս խառնուրդը պետք է պատրաստել ամեն օր եւ օգտագործել թարմ վիճակում: Օրը 3-4 անգամ պետք է այն կաթեցնել քթանցքերում` 1 կաթիլից: Այս դեպքում բազուկի հյութը եւս շատ լավ օգնում է: Կարելի է ավելացնել մեղր:

– 6 մաս չիչխանի յուղը խառնել 4 մաս կալենդուլայի հյութի, 3 մաս հալած կակաոյի յուղի, 2 մաս մեղրի ու 1 մաս մեղրամոմի հետ: Բամբակը թաթախել այս խառնուրդով ու պահել քթանցքերում 20 րոպե:

Բոլորիս շատ հայտնի անգինան եւս շնչուղիների հիվանդություն է: Անգինա թարգմանաբար նշանակում է՝ «նեղություն»: Սովորաբար անգինան ցուրտ ու խոնավ եղանակի հիվանդություն է: Այս ինֆեկցիայի հարուցիչներն են ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերն ու պնեւմակոկերը: Այն ուղեկցվում է բկանցքի ուժեղ ցավով, որը դժվարացնում է կլման ակտը: Անգինայով ավելի հաճախ հիվանդանում են նշիկների քրոնիկական հիվանդություն ունեցողներն ու կարիեսով տառապողները: Մի քանի միջոց անգինան թեթեւացնելու համար.

– Խառնել հավասար քանակությամբ գազարի հյութ եւ ջուր, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր ու այս զանգվածով ողողել կոկորդը:

– Խառնել 1 ճաշի գդալ լուծվող սուրճն ու նույն քանակությամբ թթվեցրած կաթը, հետո ավելացնել 4-5 պճեղ ճզմած սխտոր, 2 ճաշի գդալ մեղր ու նույնքան եգիպտացորենի ալյուր, որպեսզի ստացվի մածուցիկ զանգված: Այնուհետեւ պարանոցին կոմպրեսներ դնել:

– Գլուխ սոխն անցկացնել քերիչով, գլուխը ծածկել սրբիչով, փակել աչքերն ու շնչել սոխի գոլորշին` պարբերաբար՝ քթով ու բերանով:

Կոկորդի սուր բորբոքումը` լարինգիտը, հաճախ առաջանում է մրսածության հետեւանքով: Հիվանդությունը կարող է ունենալ ալերգիկ բնույթ: Քրոնիկական բորբոքում լինում է ձայնալարերի ծանրաբեռնվածության արդյունքում` ուսուցիչների, երգիչների մոտ, սիգարետի ծխից եւ այլն: Լարինգիտի դեպքում շատ լավ օգնում է.

– 100 գր. գազարը եփել 0,5 լիտր կաթի մեջ մինչեւ պատրաստ լինելը, հետո քամել: Խմել փոքր կումերով ու նաեւ ողողել կոկորդն այդ պատրաստուկով այնքան ժամանակ՝ մինչեւ ձայնալարերը կփափկեն:

– Խզված ձայնի ժամանակ, հատկապես երգիչների մոտ օգտակար է, ինչքան հնարավոր է, գոլորշու վրա եփած սխտոր ուտել:

– Թարմ եզանլեզվի տերեւների հյութը խառնել հավասար քանակությամբ մեղրի հետ ու եփել 20 րոպե: Ընդունել 1 ճաշի գդալից՝ օրը 3 անգամ:

Սուր քրոնիկական սինուսիտը քթի հավելյալ խոռոչների հիվանդություն է` հայմորային, ճակատային, սեպաձեւ: Հավելյալ խոռոչները եւս պատված են լորձաթաղանթով, այդ պատճառով էլ սովորական հարբուխը նույնիսկ չի խնայում այդ խոռոչները: Խոռոչների մեջ ինֆեկցիան ընկնում է քթից կամ ատամներից: Սինուսիտը շատ հաճախ առաջացնում է գլխացավեր: Սինուսիտին օգնում է.

– Օրը 2 անգամ առավոտյան ու երեկոյան կաթեցնել 5-ական կաթիլ ուղտափշի թարմ հյութ՝ 10 օր տեւողությամբ: Բույսի մեջ մեծ քանակությամբ ինսուլինի առկայությունն օգնում հայմորիտի բուժմանը:

– Վերցնել 15 գր. եզանլեզվի թերթիկներ, 10 գր. հազարաթերթիկի, ու 5 գր. ընկույզի թերթիկներ, 1 բաժակ եռացրած ջրով պատրաստել թուրմ: Այս թուրմով ինհալացիա անել:

Բրոնխիտը բրոնխների լորձաթաղանթի բորբոքումն է: Շատերը բրոնխիտին ուշադրություն չեն դարձնում, քանի դեռ թոքաբորբի չի վերածվել: Իսկ ահա սուր բրոնխիտն անհանգստանալու տեղիք է տալիս: Այն կարող է չհետեւելու դեպքում լուրջ հետեւանքներ ունենալ, ընդհուպ՝ մինչեւ սրտային հիվանդության: Քրոնիկական բրոնխիտ տերմինն օգտագործվում է շարունակական հազի դեպքում: Այն հաճախ բնորոշվում է՝ որպես «ծխողի հազ»: Այս հիվանդությամբ հիվանդները հիմնականում ապրում են քաղաքում: Տղամարդիկ 3 անգամ ավելի են հիվանդանում այս հիվանդությամբ, քան կանայք:

Պնեւմանիան ու բրոնխիալ ասթման շնչառական ուղիների այնպիսի հիվանդություններ են, որոնց դեպքում չարժե զբաղվել ինքնաբուժությամբ, այլ պետք է դիմել բժշկի:

Оставьте комментарий