Մայրական հզոր ԱՂՈԹՔ զավակների պաշտպանության համար

Երեխայի համար չկա ավելի մեծ պաշտպանություն, քան մոր աղոթքը: Աստծուն ուղղված մոր աղոթքը կարող է հրաշքներ գործել:

«Հայր Աստված, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, երեխաներ ունենալու շնորհ տվեցիր ինձ, օգնիր ինձ, որ երբևէ չձանձրանամ երեխաներիս դաստիարակության գործում:

Քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, պահիր ու պահպանիր նրան հանուն Քո անվան:

Ներիր նրա բոլոր մեղքերը, դիր նրան ճշմարիտ ուղու վրա, փրկիր նրա հոգին ու մարմինը տեսանելի ու անտեսանելի բոլոր թշնամիներից, չար ուժերից, չարիքներից ու դժբախտություններից:

Թող նա ամեն տեղ լինի քո հովանու ներքո, պաշտպանիր նրան մահաբեր հիվանդություններից, աղետներից, ամեն տեսակ զենքից:

Խնդրում եմ Տեր, նրան հեռու պահիր վնասակար սովորություններից և վշտից:

Բարեհաճ եղիր նրա աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրա հետ և պահպանի նրան չար ճանապարհից:

Խնդրում եմ Տեր, օրհնիր նրա ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանզի քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից:

Оставьте комментарий