1. Ներկ մազերի համար
Սոխի կճեպը ներկում է մազերը։ Դրա առավելությունն այն է, որ այն ներկում է նաև սպիտակ մազերը։
Շագանակագույն մազեր ստանալու համար անհրաժեշտ է կես բաժակ սոխի կճեպը եռացնել 20 րոպե՝
մեկ բաժակ ջուր ավելացնելով։
Թողեք սառչի, ավելացրեք 2 թեյի գդալ գլիցերին։ Քսեք մազերին ամեն օր երեք շաբաթվա ընթացքում։
2. Քսուք՝ մաշկային հիվանդությունների դեմ։
Սոխի կճեպը կարող է բուժել մաշկի հետ կապված մի շարք խնդիրներ, ինչպիսիք են դերմատիտը,
կոշտուկները և այլն։
Քսուքը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել ցանկացած ճարպ, սոխի կճեպ և 3։2-ի
հարաբերությամբ խառնել։
Օրվա ընթացքում 2 անգամ քսեք մաշկի վնասված հատվածին։
3. Ջղաձգումներ
Այս անգամ թուրմը պատրաստվում է ներքին օգտագործման համար։
1 թեյի բաժակ սոխի կճեպի վրա մեկ բաժակ եռացրած ջուր ավելացրեք և թողեք 10 րոպե:
Ամեն օր խմեք 200 մլ։
4. Համեղ հաց
Եթե արգանակի մեջ ավելացնեք չմաքրված և լվացած սոխ, այն ուտեստին ոչ միայն գեղեցիկ կարմիր
գույն կհաղորդի, այլև կհարստացնի միկրոէլեմենտներով։