Յուրաքանչյուր քրիստոնեա պետք է իմանա այս մասին…

Աղոթքն ավելին է, քան բառերը, որոնք մենք ասում ենք Աստծուն: Այն երկկողմանի շփում է Աստծո և նրա զավակների միջև:

Երբ աղոթքն ասվում է այնպես, ինչպես պետք է ասվի, մենք արտահայտում ենք մեր սրտի զգացումները պարզ բառերով: Երկնային Հայրը սովորաբար պատասխանում է մտքեր տալով մեզ, որոնք ուղեկցվում են զգացմունքներով: Նա միշտ լսում է մեր հղած անկեղծ աղոթքը, երբ մենք աղոթում ենք Նրան հնազանդվելու վճռականությամբ՝ ինչպիսին էլ որ լինի Նրա պատասխանը և երբ էլ որ այն տրվի:

Տերը տալիս է այս խոստումը բոլոր նրանց, ովքեր կարդում են Մորմոնի Գիրքը և աղոթում դրա մասին.

«Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով,անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ:

Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.4–5):

Այդ խոստումն իրական է: Միլիոնավոր մարդիկ փորձել և հաստատել են այդ հրաշալի խոստումն աղոթքի վերաբերյալ, ստանալով օրհնություն, որը լցրել է նրանց կյանքն ուրախությամբ և հարատև երջանկությամբ: Այդ խոստումը վերաբերվում է մեր վերաբերյալ Աստծո մտադրությունը և կամքն իմանալու մեր բոլոր աղոթքներին: Մենք կարող ենք կիրառել այն, երբ խորհուրդ ենք ստանում Աստծո ծառայից, ով կանչված է մեզ ուղղություն ցույց տալու: Օրինակ, մենք կարող ենք ապավինել դրան, երբ լսում ենք գերագույն համաժողովի քարոզները: Մենք կարող ենք կիրառել այն, երբ մենք ուսուցանվում ենք ապրող մարգարեի միջոցով Աստծուց կանչված խոնարհ միսիոներների կողմից: Այն նաև վերաբերվում է խորհրդին, որը մենք ստանում ենք մեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի կողմից:

Կան հասարակ կանոններ, որպեսզի աղոթքները գործեն մեր կյանքում: Ճշմարտությունն իմանալու համար մենք պետք է հարցնենք՝ աղոթելով Հորը Հիսուս Քրիստոսի անունով: Մենք պետք է հարցնենք անկեղծ սրտով, որը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ազնիվ միտում՝ անելու այն, ինչ էլ Աստծո պատասխանը պահանջի մեզանից: Եվ մեր անկեղծ միտումը պետք է բխի առ Հիսուս Քրիստոսն ունեցած մեր հավատքից:

Լսողը, ով կարդում է Մորմոնի Գիրքը նախքան մկրտվելը և հաստատվելը, կարող է ստանալ և հավաստիացում, որ գիրքը ճշմարիտ է, և վկայություն, որ Ջոզեֆ Սմիթը թարգմանել է այն Աստծո զորությամբ: Որպես Եկեղեցու անդամ հաստատվելուց հետո, մենք կարող ենք ունենալ Սուրբ Հոգին որպես մեր զուգընկեր՝ հաստատելու այլ ճշմարտություններ: Ապա, երբ էլ որ մենք հավատքով աղոթենք, մենք կարող ենք ակնկալել, որ Սուրբ Հոգին կվկայի մեզ, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Հայր Աստվածն ապրում է և որ Նրանք սիրում են մեզ և Երկնային Հոր բոլոր զավակներին:

Դա է պատճառներից մեկը, որ Մորմոնի Գրքում կա խոստում, որ մենք մեր սրտերում գթություն կունենանք, երբ Սուրբ Հոգին կվկայի մեզ, որ Հիսուսը Քրիստոսն է. «Եթե մարդ հեզ է ու սրտով խոնարհ, և խոստովանում է Սուրբ Հոգու զորությամբ, որ Հիսուսը Քրիստոսն է, նա ամպայման պետք է ունենա գթություն» (Մորոնի 7.44):

Ամեն ծոմապահության կիրակի հոգևորապես աճելու մեծ հնարավորություն կա: Ծոմապահության կիրակին կարող է օգնել մեզ ունենալ Ալմայի և Մոսիայի որդիների փորձառությունները, ովքեր աղոթեցին և ծոմ պահեցին, որպեսզի իմանային հավերժական ճշմարտությունը, որպեսզի կարողանային ուսուցանել լամանացիներին զորությամբ, իշխանությամբ և սիրով (տես Ալմա 17.3, 9):

Ծոմապահության կիրակի օրը մենք միավորում ենք աղոթքն ու ծոմը: Աղքատներին օրհնելու համար մենք եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին տալիս ենք առատ ծոմապահության նվիրատվություն, որը կազմում է առնվազն մեր երկու ճաշի գումարը: Մեր մտքերը և աղոթքները ուղղվում են դեպի Փրկիչը և նրանց, ում Նա ցանկանում է, որ մենք ծառայենք՝ անդրադառնալով նրանց հոգևոր և նյութական կարիքներին:

Մեր աղոթքները և ցանկություններն, այդպիսով, նմանվում են Փրկչի աղոթքներին և ցանկություններին, երբ մենք ծոմ ենք պահում՝ դառնալու ավելի հեզ, ուսուցանվող և սիրող: Եվ ինչպես Նա արեց, մենք աղոթում ենք, որպեսզի իմանանք Հոր կամքը մեզ համար և կատարենք այն:

Оставьте комментарий