Ջուր խմեք այնտեղից, որտեղից որ ձին է խմում․ Այս իմաստուն առակը պետք է իմանա յուրաքանչյուրը

Ջուր խմեք այնտեղից, որտեղից որ ձին է խմում․․․

Այս իմաստուն առակը պետք է իմանա յուրաքանչյուրը Ջուր խմիր այնտեղից,որտեղից ձին է խմում։ Նա երբեք վատ ջուր չի խմում։ Անկողինդ գցիր այնտեղ, ուր կատուն է քնում։Կեր այն միրգը,որը որդոտ է։Համարձակ հավաքիր այն սնկերը, որոնց վրա մլակ կա։Ծառ տնկիր այնտեղ,ուր խլուրդը հողն է փորում ։ Տունդ կառուցիր այնտեղ, ուր օձը տաքանում է։

Ջրհոր փորիր այնտեղ, որտեղ թռչունները շոգին բույն են հյուսում։ Քնիր և արթնացիր աքաղաղների հետ և կունենաս օրվա ոսկե հատիկը։Կանաչեղեն շատ կեր։ Գազանի պես ուժեղ ոտքեր և դիմացկուն սիրտ կու- նենաս։

Հաճախ լողա։Հողի վրա քեզ կզգաս,ինչպես ձուկը ջրում։Ավելի հաճախ երկինք նայիր,ոչ թե ոտքիդ տակ և մտքերդ պարզ ու թեթև կլինեն։Ավելի շատ լռիր,քան խոսիր, և սրտիդ մեջ բուն կդնի լռությունը, իսկ հոգիդ խաղաղ և հանգիստ կլինի։

Оставьте комментарий