ՀՀ-ում կարմրուկի բռնկման դեպքերի միտումն՝ ըստ ԱՎԿ-ի

Ներկայում կարմրուկով վարակվելու դեպքերի ինտենսիվությունը նվազել է, սակայն շաբաթական կտրվածքով դեռ շարունակում են նոր դեպքեր գրանցվել. հրավիրված ասուլիսին երեկ հայտարարել էր ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ մարտ ամսից մինչև հիմա ունենք 471 հաստատված դեպք։

Aysor.am-ը փորձեց պարզել կարմրուկով վարակվելու դեպքերի նվազման միտումը։ Նշենք, որ Հայաստանում կարմրուկի բռնկումն արձանագրվել է 2023թ.-ի մարտ ամսից։ ԱՎԿ-ի վերջին տվյալներով՝ այս տարվա օգոստոս ամսին արձանագրվել է կարմրուկի 52 հաստատված դեպք, հուլիսին՝ 87, հունիս ամսին՝ 82։ Մայիսին կարմրուկի դեպքերի թիվը 72-ն է եղել, ապրիլին՝ 38, իսկ մարտ ամսին՝ 91։

Ստացվում է, որ վերջին երկու ամսում՝ սեպտեմբերին և հոկտեմբերին, հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 49 հաստատված դեպք։

Оставьте комментарий