Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են լյարդի առողջության վրա: Բնական է, որ առողջ լյարդ ունենալու դեպքում լի եք ուժով և էներգիայով:
Լյարդը կարելի է մաքրել չամիչի օգնությամբ: Կարևոր է գնել բարձրորակ չամիչ, ավելի լավ է օգտագործել սև կամ շագանակագույն:
Չամիչի օգնությամբ լյարդը մաքրելու համար անհրաժեշտ է կես բաժակ չամիչը լցնել գոլ ջրի մեջ և թողնել 15 րոպե: Դրանից հետո չամիչը հանել ջրից և լցնել եռման ջրի մեջ: Թողնել 24 ժամ:
Ամբողջ չամիչն անհրաժեշտ է ուտել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Կրկնեք նույն պրոցեդուրան 30 օր շարունակ:
Դրական փոփոխությունն ակնհայտ կլինի:
Բացի այդ, կա մի քանի պատճառ՝ ամեն օր չամիչ ուտելու համար.
- օգտակար է մարսողության համար
- նվազեցնում է թթվայնությունը
- նվազեցնում է սակավարյունության ախտանիշները
- ունի հակաքաղցկեղային էֆեկտ
- բուժում է ինֆեկցիաները
- օգտակար է տեսողության համար
- պաշտպանում է ատամնաքարից
- օգնում է ամրացնել ոսկրային համակարգը
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։