Տարին դեռ չի ավարտվել, բայց արդեն հասցրել է նշանավորվել մի շարք իրադարձություններով, որոնցից են նաև աստղային հարսանիքները, որոնք իրենց հետ բերեցին լայն քննարկումներ, քննադատություններ ու երբեմն անգամ՝ սկանդալներ։
StarNews-ը ներկայացնում է այս տարվա ընթացքում տեղի ունեցած ամենահիշարժան, շքեղ ու քննարկված հարսանիքները։
Դերասան Գոռ Համբարձումյանին կարծես թե հաջողվել է բաց թողնել Մարիամ Ալեքսանյանի հետ կապվածն անցյալն ու նոր կյանք սկսել, իսկ դրա լավագույն ապացույցը այս տարվա ընթացքում տեղի ունեցած նրա հարսանեկան արարողությունն է։ Գոռի կինը՝ Էվելինան հետաքրքրված է լուսանկարչությամբ և մարքեթինգով ու նրա մասին խոսելիս դերասանն ասել էր.
«Հատուկ ջանք չենք գործադրել մինչև հարսանիքը մեր հարաբերությունները գաղտնի պահելու համար, ուղղակի որոշել ենք չհանրայնացնենք, այսինքն իրար հետ նկարներ, ինստագրամյան story-ներ չենք արել։ Իմ ընտրյալը մեր ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի, հետաքրքրված է լուսանկարչությամբ և մարկեթինգով։
Իմ զգացողություններն էնպիսին են կարծես Էլվինային շատ վաղուց գիտեմ, իրականում հենց իրան տեսել եմ, մեր հանդիպման առաջին պահին ասել եմ, որ Էլվինան իմ կինը պետք ա լինի, դժվար չեմ էկել ամուսնության որոշմանը, ամեն ինչ շատ արագ եղավ, դա սեր էր առաջին հայացքից։ Ես գտել եմ էն մարդուն ով իմն ա, իմ հոգու և սրտի մարդուն, մարդ ով ինձ ամեն ինչում հասկանում ա։ Ես իրա հետ շատ երջանիկ եմ, հանգիստ ու խաղաղ եմ»։
Հեռուստա և ռադիոհաղորդավար Եգոր Գլումովն էլ ամուսնացրեց ավագ դստերը ու հարսանիքի կադրերը լայն տարածում էին ստացել համացանցում։ Հաղորդավարի դստեր հարսանիքին ելույթ էին ունեցել շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ՝ Ռազմիկ Ամյանը, Գարիկը և Սոնան ու ուրիշներ։
Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ