Հերոսի ծննդյան օրը, Գյումրիում բացվեց խաչքար֊հուշահամալիր՝ ի պատիվ արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Արթուր Գրիգորյանի։
Հուշահամալիրի բացման արարողությանը ներկա էին սպայի զինակից ընկերներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ գյումրեցիներ:Հերոսի խաչքարի բացման պատիվն ընձեռնվեց նրա զավակներին։ Այնուհետև Տեր Հայր Փավստոսի ձեռամբ օծվեց խաչքար֊հուշահամալիրը։
Արթուր Գրիգորյանը մեծ ներդրում է ունեցել կապի զորքերի կազմավորման, ինչպես նաև բանակաշինության մեջ։ Իր ծառայության ընթացքում խրախուսվել է տարբեր գերատեսչական պատվոգրերով և մեդալներով։ 2020թ. հոկտեմբերի 1֊ից մասնակցել է Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանական ահաբեկչական պատերազմին՝ Մատաղիսում։
Հոկտեմբերի 17֊ին զենք-զինամթերք տեղափոխելիս ԱԹՍ֊ի հարվածից հերոսաբար նահատակվել է՝ զոհելով իրեն, գիտակցաբար փրկելով ողջ անձնակազմի կյանքը։