Ամուր ընտանիքի հիմքը նախ և առաջ սերն Է, բայց նաև հավատարմությունը,վճռականությունը ընտանիքը հաստատուն, ամուր պահելու։Ամուսնացածները և ամուսնության նոր պատրաստողները պետք է իմանան, որ մարդը փոփոխական է,և դա իր արտահայտությունն է գտնելու նաև ընտանեկան կյանքում։
Ամեն հաստատուն շինություն ունի և կանգնած է իր սյուների վրա։ Նույնպես և ընտանիքը կանգնած է հինգ սյուների վրա։ Առաջինը հարգանքն է ձեր ամուսնու նկատմամբ։ Շատ կանայք ցանկանում են ընտանիքում առաջինը լինել, բայց ԱՍՏՎԱԾ այլ հիերարխիա է սահմանել։ Ընտանիքի հիմնական պատասխանատվությունը դրված է ամուսնու վրա։
Ուստի կինը պետք է հարգի նրա կարծիքը և լսի նրան։ Երկրորդ.Կյանքում պետք է սովորել զիճել միմյանց,ով զիճում է,ավելին է շահում։ Ընտանիքում կոնֆլիկտի պարագայում ինքներդ ձեր մեջ սխալ գտնելու ունակությունը շահեկան տարբերակ է։Թույլը փնտրում է մեղավորին,ուժեղը ԱՍՏԾՈՒՆ։
Երրորդը բարությունն է.Շնորհակալություն հայտնելու կարողությունը այն լավ բաների համար,որ անում են ձեր մտերիմները’նախ ծնողները, մյուս հարազատները, իսկ հետո ձեր ամուսինը կամ կինը։Պետք է հասկանալ,որ սերը պարտականություն չէ,այլ զոհաբերություն։ Չորրորդը համբերությունն Է։Եվ դուք պետք է համակերպվեք դրան, եթե ցանկանում եք խաղաղություն և երջանկություն ընտանիքում։Եվ վերջապես, հինգերորդը, միմյանց հանդեպ վստահություն և հավատարմություն։ Չկա պատրաստի կողակից,նրանք այդպիսին են դառնում միասին ապրելու ընթացքում։ ԱՄԵՆ։
Պայքարեք ձեր ընտանիքի ամրության և հաստատության համար,աղոթեք ձեր ընտանիքի համար, ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ ԲՈԼՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ։ ԱՄԵՆ