Շտապ օգնության մի քանի միջոց կոկորդի ցավի ու հազի դեպքում․
Կոկորդի ցավը սկսվ ում է մեղմ գրգռվածությունից և որոշ ժամանակ անց ուտելիքը կուլ տալը ցավոտ է դառնում։ Այն կարող է առաջանալ վիրուսային կամ բակտերիալ վարակների, ալերգիայի և նույնիսկ մկանների լարվածության հետևանքով: ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ ՑԱՎԻ ՀԱՄԱՐ Կոկորդի ցավից ազատվելու համար անհրաժեշտ չէ դեղորայք ընդունել։ Փորձեք մի քանի փորձված և համեղ միջոցներ, որոնք կօգնեն Ձեզ խնդրից արագ ազատվել: Դրանց մեծ մասը կարող եք գնել ցանկ ացած մթերային խանութում կամ դեղատնից:
1. Եղեսպակ Եղեսպակը զարմանալիորեն բազմակողմանի է. այն օգտագործվում է որպես բնական դեղամիջոց բազմաթիվ հիվանդությունների դեպքում (իսկ Հին Եգիպ տոսում օգտագործվում էր նույնիսկ ան պտղության դեպքում): Իր հակա բորբոքային հատկո ւթյունների շնորհիվ եղեսպակը կարողանում է արդյունավետ կերպով վերացնել կոկորդի ցավը։ Դրա հիման վրա թեյ կամ տաք թուրմ պատրաստեք։
2. Մատուտակի արմատ Այս արմատը վաղուց հայտնի է ոչ միայն կոկորդի ցավը թեթևացնելու ունակությամբ, այլև այնպիսի տհաճ երևույթներից, ինչպիսիք են այրոցն ու հազը: Այն նույնիսկ օգնում է բուժել վիրուսային ակտի վության հետևանքով առաջացած վարակները: Մի ուսումնասիրության ժամանակ ցույց է տրվել, որ այն նաև նվազեցնում է կոկորդի ցավը վիրա հատվող հիվանդների մոտ: Գոյություն ունեն մեծ քանակությամբ բաղադրատոմսեր արմատով ըմպելիք պատրաստելու համար։ 3. Մեղր Մեղրը հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես կոկորդի ցավի միջոց։ Եվ դրա համար լավ պատճառներ կան, քանի որ մեղրով տաք ջուրը վաղուց համար վում է կոկորդի ցավի արդյունավետ բուժում: 4. Էխինացեա Էխինացեան հասանելի է տարբեր ձևերով՝ ներառյալ էքստրակտ,թուրմ, հաբեր, պարկուճ և քսուք: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ այն բարձրացնում է իմունիտետը և նվազեցնում բորբոքումները։Բուսաբանները խորհուրդ են տալիս էխինացեա ընդունել մրսածության և այնպիսի ախտա նիշների բուժման համար, ինչպիսիք են հազը, ջերմությունը և, կոկորդի ցավը:
5. Տուղտի արմատ Այս արմատի օշարակը հարյուրավոր տարիներ համարվում է կոկորդի ցավի բուժման ապացուցված միջոց: Դրա արդյունավետությունը հաստատվում է ավանդական բժշկո ւթյան երկարամյա պատմության կողմից: Տուղտի արմատն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի և մաշկի բորբո քումների դեմ պայքարում։ 6. Կարտոֆիլի կոմպրես Չորսից վեց միջին չափի կարտոֆիլը եփեք։ Ապա այդ կարտոֆիլը դրեք խոհան ոցային սրբիչի մեջտեղում։ Կոմպրեսի համար հար- կավոր է կարտոֆիլը մանրացնել և փաթաթել սրբիչի մեջ։ Սրբիչը դրեք Ձեր կրծքավ անդակի վրա կամ փաթաթեք պարանոցի հատ- վածը և ծածկեք շալով: Կոմպրեսը պետք է հանել, երբ կարտոֆիլը սառչի։ 7. Օդը խոնավացնող միջոց․
Բոլոր մասնագետները միակարծիք են, որ խոնավ օդը օգնում է թեթևացնել քթի խոռոչի բորբոքումները, որոնք մրսածության հաճա- խակի ուղեկից են։ Եթե տանը խոնավացուցիչ չունեք, պարզա պես փակեք լոգարանի դուռը և միացր եք տաք ցնցուղը։ Փորձեք ներ- շնչել առաջացած գոլորշին հնարավորինս խորը: 8. Ողողում Սննդի սոդայով և աղի ջրով կանոնավոր ողողումը (1 թեյի գդալ երկու բաղա դրիչներից 1 լիտր ջրի մեջ) օգնում է թեթևացնել կոկորդի ցավը և կանխել վարակները։ 9. Վիսկի Ջրի մեջ մի քիչ վիսկի ավելացրեք և ողողեք բերանը։
Սա կոկորդի գրգռվածությունը նվազեցնելու բավականին հայտնի միջոց է: Կուլ տալ, թե ոչ որոշեք ինքներդ: 10. Հանգիստ Այս խորհրդի կարևորությունը չի կարելի գերագնահատել: Հանգիստը ցանկացած հիվանդությունից ավելի արագ ապաքինվելու լավագույն միջոցներից մեկն է: Բացի այդ, դա բացարձա կապես անվճար է: Հեռա խոսով խոսելու փոխարեն մեդիտացիա արեք կամ քնեք։ Թույլ տվեք Ձեր օրգանիզմն ավելի շատ հանգստ անալ, երբ նա պայքարում է վարակի դեմ: Ե՞րբ է անհրաժեշտ այցելել բժշկի․
Ցավոք, միշտ չէ,որ հնարավոր է վերականգնել միայն թվարկված միջոցներով։Չնայած շատ դեպքերում այս տնական բաղադրատոմ սերը պետք է օգնեն Ձեզ, հիշեք, որ որոշ հիվանդություններ թաքնված են։ Եթե Ձեր կոկորդի ցավը ուժեղ է կամ ուղեկցվում է բարձր ջերմությամբ, անպայման դիմեք բժշկին: