Դեղաբույսերի ինքնուրույն գործածությունը կարող է վնասել առողջությանը, քանի որ մարդը կարող է սխալ գնահատել սեփական առողջական վիճակը։
Ինչպես РИАМО-ի հետ զրույցում ասել են բժիշկները, առանց համապատասխան գիտելիքների ու փորձի մարդը չի կարողանա ճիշտ գնահատել իր վիճակն ու հասկանալ դեղաբույսերի ու այլ ներգործող միջոցների առանձնահատկությունները։ Սա է պատճառը, որ դեղամիջոցի կամ դեղաբույսի նկարագրության մեջ իրենց մոտ առկա հիվանդության անվանումը տեսնելու դեպքում մարդիկ հաճախ գնում են տվյալ միջոցը, սակայն սխալ են կիրառում։
Չինական բժշկության մասնագետ Ալեքսեյ Պոլկովիի խոսքով բուսական դեղամիջոցների ճիշտ գործածությունն առողջությանը որևէ վնաս չի հասցնի, մինչդեռ սխալ գործածությունը կարող է լուրջ կողմնակի բարդությունների հանգեցնել։
«Չինական բժշկության մեջ կան հակացուցումներ, և դրանցից հիմնականը բժշկի կողմից ախտորոշված հիվանդությանը չհամապատասխանող դեղամիջոցների օգտագործումն է։ Այլ հակացուցումներ չկան», — նշել է նա։