Հելսինկիի համալսարանի գիտնականները հապալասի հյութն անվանել են լավագույն ըմպելիքը հիպերտոնիկ հիվանդների մոտ արյան ճնշումը նվազեցնելու համար, գրում է MedicalXpress-ը:
Մասնագետները հետազոտություն են անցկացրել հիպերտոնիկ հիվանդություն ունեցող լաբորատոր առնետների վրա:
Կենդանիներին տրվել են լոռամրգի, սև հաղարջի և հապալասի հյութեր: Այս հատապտուղները պարունակում են պոլիֆենոլներ, որոնք նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը և դրական ազդեցություն են ունենում սրտի վրա:
Պարզվել է, որ հապալասի հյութը լավագույնս է իջեցնում արյան բարձր ճնշումը: