Ժորա Բորիկի Աղասյանը ծնվել է 1985 թ. մայիսի 9֊ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ 1993 թ.֊ին (Արցախյան l պատերազմի հետ պայմանավորված) սկսել է հաճախել Առաջաձորի Ա.Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց։ 2003 թ.֊ին ավարտելով դպրոցը մայիսի 12֊ին անցել է պարտադիր զինվորական ծառայության, սկզբում Խոջալույում, այնուհետև 6 ամիս անց Ստեփանակերտի Ցոր կոչվող զորամասում որպես սերժանտ։ 2005 թ.֊ին ավարտել է ծառայությունը և ընդունվել Գրիգոր Նարեկացու անվան համալսարանը <<իրավագիտություն>> բաժինը։ 2012 թ.֊ից սկսել է աշխատել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ոստիկանությունում, ստանալով մի շարք գովասանգրեր և շնորհակալագրեր։ Լինելով ոստիկան մասնակցել է 2016 թ.֊ի ապրիլյան քառօրյա պատերազմին, ստացել <<Մարտական խաչ>> l աստիճանի շքանշան։ 2016 թ.֊ի սեպտեմբերին պայմանագրային զինծառայության է անցել Պաշտպանության Բանակում։
2018 թ.֊ի փետրվարից սովորել է Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և ստացել մոտոհրաձգային դասակի հրամանատարի որակավորում։ Նույն թվականի հունիսին ավարտելով կրթությունը ծառայությունը շարունակել է Կիչան գյուղի մոտ գտնվող (Սրխավանդ) զորամասում որպես ավագ սպա։ 2020 թ.֊ին սեպտեմբերի 27֊ից եղել է առաջնագծում, իսկ հոկտեմբերի 3֊ին ոտքերից ստացել բեկորային վնասվածքներ։ 2022 թ.֊ի սեպտեմբերի 14֊ին պարգևատրվել է <<Անբասիր Ծառայության համար>> l աստիճանի մեդալով։ 2023 թ.֊ի ապրիլին ստացել է <<Վաշտի Հրամանատար>> կոչումը։
Զոհվել է 2023 թ.֊ի սեպտեմբերի 19֊ին միայնակ դուրս գալով թշնամու տանկի դեմ։ Հուղարկավորել են հոկտեմբերի 9֊ին Եռաբլուրում։ Ամուսնացած էր, ուներ 2 որդի և 1 դուստր։