Ի՞նչ գույնով է պետք դիմավորել 2024 թվականը

Նորաձևության պատմաբան Ալեքսանդր Վասիլևը 2024 թվականի գլխավոր թրենդն անվանել է ծիրանագույն երանգը։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

Փորձագետը հայտնել է, որ WGSN և Coloro թրենդային գործակալությունը հայտարարել է 2024 թվականի գույնը։ «Տարվա գույնն ընտրելիս հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ նորաձեւությունը, մշակույթը, արվեստը եւ համաշխարհային միտումները։

Apricot Crush-ը ջերմացնող փայլի զգացողություն է ստեղծում և խոստանում «վերականգնող, թարմացնող և էներգիա հաղորդող» հատկություններ, որոնք այնքան կարևոր են «հանգստություն և լավատեսություն» փնտրող աշխարհում», ասում է նորաձևության պատմաբանը: Նա նաև հավելել է, որ ծիրանագույնը տաք և ուրախ գույն է, որը կհիշեցնի հակաօքսիդանտներով և վիտամիններով հարուստ նարնջի և դեղձի օգտակար հատկությունները։

Оставьте комментарий