5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի անդրծովյան տարածքի՝ Նոր Կալեդոնիայի ափերի մոտ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 7.37-ին (Երեւանի ժամանակով 11.37-ին) Թադին բնակավայրից 133 կմ դեպի արեւելք, որտեղ բնակվում է ավելի քան 7 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: