Շոկի մեջ եմ,դու հավետ իմ սրտում ես․ Լերա Կուդրյավցեւան՝ Արա Մարտիրոսյանի մասին

Հայտնի ռուս հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան վերհիշել է Արա Մարտիրոսյանի հետ անցկացրած ջերմ օրերն ու իր վիշտը հայտնել արտիստի վաղաժամ մահվան կապակցությամբ։ Հաղորդավարուհին նշել է, որ ցնցված է ընկերջ կորստի մասին լսելով․

«Աստված իմ, ես հենց նոր իմացա ընկորջս կորստի մասին՝ արտիստ, կոմպոզիտոր եւ, պարզապես, հրաշալի մարդ՝ Արա Մարտիրոսյան։

Արա, ինչպե՞ս թե․․․ Ես, ուղղակի, շոկի մեջ եմ։ Աստված իմ։ Ես հիշում եմ մեր օրերը Փարիզում, թե ինչպես էինք ծիծաղում։ Ավետ Բարսեղյանի հետ դուք երգեր էիք գրում, մենք քննարկում էինք ու երազում շատ բաների մասին։ Չեմ կարողանում հավատալ։ Արա, դու հավետ իմ սրտում ես։ Լաց եմ լինում․․․»,-Instagram-ում արված հրապարակմանը կից գրել է հաղորդավարուհին։

Оставьте комментарий