Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ տեսաուղերձով է հանդես եկել հայ շախմատիստ Լևոն Արոնյանը՝ իր աջակցությունը հայտնելով Արաս Օզբիլիսին։
«Ես, ինչպես բոլորս, ապրում եմ մեր սպորտով, միշտ հետևում եմ մեր ֆուտբոլային թիմերի խաղին, և տեղյակ եմ, որ շուտով լինելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ։ Իմ կարծիքով՝ մենք այս պահին ունենք հնարավորություն ընտրելու մի մարդու, որը երկար տարիներ խաղացել է հավաքականում և շատ ուժեղ թիմերում, իրեն դրսևորել է որպես մեր մեծագույն մարզիկներից և պրոֆեսիոնալներից մեկը։
Հուսով եմ՝ կունենանք այդ հնարավորությունն ու Արաս Օզբիլիսին կկարողանանք աջակցել իր ճանապարհին մեր սպորտի զարգացման համար», — նշել է Արոնյանն իր տեսաուղերձում։