Շագանակագեղձի քաղցկեղը սկզբնական փուլերում կարող է ոչ մի ձեւով չդրսեւորել իրեն. Ախտանիշները սովորաբար դրսեւորվում են ավելի ուշ փուլերում: Ահա թե ինչ ախտանիշներ են նշում արեւմտյան մասնագետները .
Միզարձակման խնդիրներ
Մեզի թույլ հոսք
Արյուն մեզի մեջ
Արյուն սերմնահեղուկի մեջ
Այտույցներ ոտքերի հատվածում
Տհաճ զգացողություններ կոնքի հատվածում
Ցավեր ոսկորներում
Կարելի է արդյոք կանխել շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը
Քաղցկեղի այս տեսակի զարգացումը, ըստ արեւմտյան մասնագետների, կարելի է կանխել, կամ գոնե հնարավորինս հետաձգել: Ահա թե դրա համար ինչ է պետք անել .
1. Քիչ կալորիաներ կերեք ու ավելի շատ մարզվեք՝ առողջ քաշը պահպանելու համար: Տարիքի հետ դա անելը բարդանում է:
2. Ձգտեք նվազագույնի հասցնել կարմիր մսից ու կաթնամթերքից ստացվող ճարպի քանակությունը
3. Օրական 1500 մգ-ից շատ կալցիում մի ընդունեք
4. Ավելի շատ ձուկ կերեք: Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ օմեգա -3 ճարպաթթուները, որոնք պարունակվում են ձկան մսի մեջ, օգտակար են առողջության համար ու օգնում են կանխել քաղցկեղի շատ տեսակներ, այդ թվում շագանակագեղձի քաղցկեղը: Իսկ ահա տրանսճարպերից (որոնք կան օրինակ մարգարինում) պետք է խուսափել
5. Մի ծխեք ու հնարավորինս քիչ ոգելից խմիչք գործածեք
6. Բուժեք բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը, սթրեսն ու դեպրեսիան
7. Լիցքաթափվեք ու վայելեք կյանքը: Որքան քիչ է սթրեսը, այդքան բարձր է կյանքի մակարդակը ու ողջ մնալու հավանականությունը, նույնիսկ եթե հիվադությունը այնուամենայնիվ սկսվի
8. Եթե դուք 50-ն անց եք (40-ն անց, եթե աֆրոամերիկացի եք) կամ եթե ձեր ընտանիքում եղել են շագանակագեղձի քաղցկեղի դեպքեր, պայմանավորվեք ձեր թերապեւտի հետ ամենամյա անալիզների մասին: Որքան շուտ հայտնաբերվի խնդիրը, այդքան մեծ է բարեհաջող ելքի հավանականությունը: