Մածունով գաթա. Աներևակայելի համեղ փխրուն տնական խմորեղենը կպատրաստեք պարզ ու մատչելի մթերքներից

Մածունով գաթա. Այն ստացվում է չափավոր քաղցր, փափուկ և փխրուն: Իդեալական խմորեղեն է ընտանիքի հետ հաճելի թեյի երեկոյի համար:
Համեղ, անուշաբույր թխվածքներ, որոնք բոլորս փոքրուց սիրում ենք, և ամեն տանտիրուհի պատրաստում է բաղադրատոմսի իր սեփական
նրբերանգները հայտնաբերելով: Սուրճի, կամ թեյի սեղանի անբաժան բաղադրիչ է հայկական տնական գաթան, պարզապես չեք կարող գտնել ավելի լավ խմորեղեն:

Մածունով գաթա. Անհրաժեշտ
բաղադրիչներ
Խմոր
_Ալյուր 320 գ
_Կարագ 150 գ
_Մածուն, թթվասեր կամ կեֆիր 100 մլ
_Ձու 1 հատ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_Աղ 1 պտղունց

Խորիզ

_Ալյուր 50 գ
_Շաքար 90 գ
_Կարագ 30 գ
_Ընկույզ 50 գ

Պատրաստման եղանակը

_Փխրեցուցիչը լցնել ալյուրի մեջ, ավելացնել աղը և ամեն ինչ մանրակրկիտ խառնել: Խառնուրդին ավելացնել սառած կարագ, ձեռքերով տրորել այնքան, որ փշրանքներ առաջանան:

_Ձուն կոտրել մի բաժակ մածունի մեջ և մի փոքր հարել պատառաքաղով: Դրանից հետո պետք է միացնել չոր և հեղուկ խառնուրդները:
Մանրակրկիտ խառնել ամեն ինչ, հունցել փափուկ, թեթև խմոր, այնուհետեւ ծածկել խմորը և կես ժամով դնել սառնարանում:

_Այդ ընթացքում պետք է պատրաստել գաթայի խորիզը: Դրա համար սկզբում մանրացնել ընկույզը, եթե ցանկանում եք, կարող եք ալյուրը բովել
մինչև մի փոքր մգանա, ապա հովանալուց հետո ալյուրը և շաքարն ավելացնել ընկույզներին: Այժմ խառնել, ավելացնել սառը կարագը և
ձեռքերով տրորել մինչև փշրանքներ ստացվեն:

_Այժմ խմորը հանել, բաժանել երկու մասի, մի մասը գրտնակել ուղղանկյուն շերտով:

_Լցնել խորիզի կեսը և բաշխել հավասարաչափ: Թույլ սեղմելով գլորել ռուլետի նման, վերևի մասը ձևավորել պատառաքաղով: Վրան քսել
հարած դեղնուց: Նույնը կրկնել խմորի մյուս կեսի հետ:

_Խմորը կտրել հարմար չափի կտորների: Դրանք շարել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա: Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:

Оставьте комментарий