Չելյաբինսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում ավարտվեցին աղջիկների մենասահքի ծրագրերը։ Հաղթանակ տարավ Էթերի Տուտբերիձեի աշակերտուհի Ադելյա Պետրոսյանը, ով վաստակեց 246,53 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Սոֆյա Մուրավովան (239,4 միավոր): Երրորդը Կամիլա Վալիեւան էր (237,99 միավոր), որը կարճ ծրագրից հետո առաջատարն էր։ Ռուսաստանի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 24-ին մրցանակաբաշխությամբ ու ցուցադրական ելույթներով։