Թխվածքաբլիթներ Տիկնոջ մատներ. Սրանք միանգամից անհետանում են
սեղանից:Անհավանական համեղ քաղցրավենիքը մատուցեք մի բաժակ
անուշահոտ թեյի կամ սուրճի հետ: Հաճույք պատճառեք ձեր ընտանիքին
և ընկերներին, պատրաստելով այս համեղ թխվածքը:
ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ
Թխվածքաբլիթներ Տիկնոջ մատներ.
Անհրաժեշտ բաղադրիչներ
Խմոր
_Ալյուր 250 գ (10 ճաշի գդալ լիքը)
_Կարագ 100 գ (82% յուղայնության)
_Թթվասեր 100 գ (4 ճաշի գդալ)
_Սոդա 0,5-1 թեյի գդալ
Լցոն
_Ընկույզ — 150 գ (1 բաժակ` 250 մլ)
25.12.2023, 13:13 Թխվածքաբլիթներ Տիկնոջ մատներ. Շատ հեշտ են պատրաստվում իսկ լցոնը շատ համեղ է և հյութալի —
_Շաքար — 120 գ (15 ճաշի գդալ)
_Կարագ — 50 գ (2,5 ճաշի գդալ)
Թխվածքաբլիթներ Տիկնոջ մատներ.
Պատրաստման եղանակը
_Մի ամանի մեջ լցնել մաղած ալյուրը և քերած կարագը, տրորել իրարով:
_Առանձին ամանի մեջ խառնել թթվասերը և սոդան: Այժմ միացնել երկու
զանգվածները:
_Խմորը հունցել, ապա փաթաթեք կպչուն թաղանթով և կես ժամով դնել
սառնարանում:
_Այժմ զբաղվենք լցոնմամբ. Դրա համար լցնել տապակի մեջ թեթևակի
բոված ընկույզը բլենդերի մեջ, վրան լցնել շաքարավազ, ավելացնել հալած
կարագ: Հարել, մինչև ստացվի միատարր զանգված:
_Խմորը բաժանել 2 հավասար մասի և գրտնակել բարակ քառակուսի
շերտով: Այնուհետև դանակով կիսել հավասար քառակուսիների, և
յուրաքանչյուր քառակուսիի վրա լցնել լցոնից մոտ 1 ճաշի գդալ, որը պետք
է հավասար տարածել ամբողջ մակերեսի վրա:
_Այժմ ոլորել խմորը ռուլետներով, շարել պատրաստված գլանիկները
ջեռոցի տապակի վրա և թխել նախապես 180 աստիճանով տաքացված
ջեռոցում` 15-20 րոպե: Թխելուց հետո վրան շաղ տալ շաքարի փոշի:
Տիկնոջ մատներ Թխվածքաբլիթները պատրաստ են: Դրանք բառացիորեն
հալվում են բերանում: Փորձեք պատրաստել, բացարձակապես բոլորին
դուր կգա:
Բարի ախորժակ: