Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանը պարգևատրվել է Արիության մեդալով

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․

«Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած զինվոր Նարեկ Պողոսյանին։

Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է այս պահին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժում ստացող Նարեկ Պողոսյանի առողջական վիճակով և բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում։

Պապիկյանը բարձր է գնահատել նրա արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում և հանձնել պետական պարգևը՝ Արիության մեդալը»։

Оставьте комментарий