Ավակիմյանը MediaHub-ին պատմել է որդու՝ Գրիգորիի մասին, որի 26-ամյակը լրացել է օրեր առաջ, նշել են առանց իր ներկայության՝ Գառնու գերեզմանատանը։
Գրիգորի Ավակիմյանը ծառայող էր, մասնակցել է 2020 թվականի պատերազմին, այնուհետև շարունակել ծառայությունը՝ ՀՕՊ զորքերում։
Մայրը պատմում է, որ Գրիգորին հասուն տղամարդ էր, ծառայությունն էլ ավելի էր կոփել նրան ու արդեն պատրաստ էր կյանքի մարտահրավերներին ու դժվարություններին։ Բարեսիրտ ու ամենահաս տղան 2023 թվականի օգոստոսի 30-ին, երբ Արցախը պաշարված էր, ամուսնացավ։ Սիրելիի հետ շատ երազանքներ ուներ, ասում էր. «Դժվարությունները ուժեղների համար են, պիտի դիմանաք բլոկադային, որ հետո ավելի ուժեղ երկիր ունենանք, հիմա Արցախին ամուր ընտանիքներ են պետք»։ Ցավոք, Ռաիսայի հետ երջանկությունը նա կիսեց ընդամենը 25 oր։
«Պատերազմը վերսկսելու օրը Գրիգորին հերթապահության էր զորամասում։ Մյուս որդիս՝ Արթուրը, ևս սպա է։ Առավոտյան պատրաստեցինք ու ճանապարհեցինք զորամաս, չգիտակցելով, որ մի քանի ժամ անց կսկսվի պատերազմը։ Ժամը 11-ի կողմերում երբ պատրաստվում էի հացի հերթ կանգնել, Գրիգորին զանգեց ու հարցրեց՝ «Մամ ո՞նց եք, ամեն ինչ նորմալա՞», ասացի՝ «հա», ինչ-որ բա՞ն է եղել, ասաց՝ «չէ, բայց ուշադիր կլինեք, մնացեք տանը, դուրս չգաք»»,- հիշում է Գոհարը։
Առաջին պայթյունները լսելուց հետո մայրը զանգել է որդիներին։ Իմանալով որպիսությունը՝ հարսների ու 2 ամսական թոռան հետ իջել են նկուղ։
«Տրամադրությունները մարտական էին, միայն ասում էին՝ «դուք ձեզ լավ պահեք, դուրս չգաք նկուղներից մինչև կրակի դադարը»։ Դրանից հետո կապն ընդհատվում է, ու մի ամբողջ գիշերը տարի էր թվում։ Լուսադեմին Գրիգորին ձայնային հաղորդագրություն ուղարկեց, որ լավ է, միայն Արթուրից էր հարցնում, իրար հետ կապի դուրս գալ անհնար էր»,- ասում է՝ հիշում մղձավանջային օրերը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։