Ասենք բրավո…Մարիամ Մկրտչյանը հաղթել է աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային

Ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Կանանց մրցաշարին մասնակցել են 30 երկրների 118 շախմատիստուհիներ:

Հաղթող է դարձել Վալենտինա Գունինան, որը 17 հնարավորից վաստակել է 14 միավոր:

Հայ շախմատիստուհիներից մրցանակային տեղ է զբաղեցրել Մարիամ Մկրտչյանը: Մարիամը վաստակել է 10.5 միավոր և զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը:

Առաջնության շրջանակներում Մարիամը հաղթել է աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային և ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի հետ:

Էլինա Դանիելյանը վաստակել է 9 միավոր: Էլինան 11-րդ խաղափուլում հաղթել է աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունին:

Սուսաննա Գաբոյանը վաստակել է 8.5 միավոր: Սուսաննան 2-րդ խաղափուլում հաղթել է աշխարհի 9-րդ չեմպիոնուհի Չժու Չենին:

Մարիամը և Սուսաննան նաև զգալիորեն բարելավել են կայծակնային շախմատի իրենց վարկանիշները:

Оставьте комментарий