3 միջոց տոներից հետո օրգանիզմը բեռնաթափելու համար

Մասնագետների կարծիքով, ճիշտ սնվելուց բացի, անհրաժեշտ է նաեւ մեկ օրով ծոմ պահել, հատկապես Ամանորի տոներից հետո։

Ինչի՞ համար են անհրաժեշտ բեռնաթափման օրերը.

Բեռնաթափման օրերը դրանք այն օրերն են, երբ մարդը գիտակցաբար սահմանափակում է իր սննդակարգը։ Դրա շնորհիվ մաքրվում է օրգանիզմն ու աղեստամոքսային տրակտն ավելորդ ծանրաբեռնվածությունից։ Բեռնաթափման օրեր անելով՝ դուք կբարելավեք նաեւ ձեր մաշկի վիճակը, լյարդի, լեղապարկի և ստամոքսի աշխատանքը։

Կեֆիրի օր

Հեղուկ ֆերմենտացված կաթնամթերքը հիանալի ազդեցություն ունի մարսողության ու իմունիտետի վրա, ինչպես նաև մաքրում է օրգանիզմը թունավոր տոքսիններից: Բեռնաթափման օրն անհրաժեշտ է օրվա ընթացքում 5-6 անգամ՝ փոքր չափաբաժիններով կեֆիր օգտագործել։ Միաժամանակ, օրվա ընթացքում կարելի է խմել ցանկացած քանակությամբ չգազավորված ջուր։

Վարունգի օր

Այս մեթոդը կօգնի ձեզ մաքրել աղիքները։ Վարունգը պետք է ուտել կեղեւով, քանի որ հենց նա է բջջանյութի հիմնական աղբյուրը։ Օրգանիզմը բեռնաթափելու համար անհրաժեշտ է 1,5–2 կգ թարմ վարունգ, ինչպես նաև մոտ 2 լիտր չգազավորված ջուր։

Թեյի օր

Բեռնաթափման օրվա համար խորհուրդ է տրվում ընտրել բուսական և կանաչ թեյեր։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոտարրեր։ Թեյը պետք է խմել առանց շաքարի եւ օրվա ընթացքում օգտագործել մոտավորապես 3 լիտր։

Оставьте комментарий