Մեղր ու դարչին կարելի է գտնել յուրաքանչյուր տանը։ Բայց դրանք միայն աղանդերի մեջ չեն ավելացնում, այն ավելի լայն կիրառություն ունի։ Այս բաղադրամասերից խառնուրդ են պատրաստում, որը բուժում է բոլոր հիվանդությունները։
Այս մասին գրում է lifter.com.ua կայքը։
Մեղրն արագ է յուրացվում օրգանիզմի կողմից։ Այն պարունակում է ֆերմենտներ, ամինաթթուներ, եթերայուղեր, վիտամիններ ու հանքանյութեր։
Դարչինը պարունակում է կալցիում, մանգանի պերօքսիդ, С և К վիտամիններ, ինչպես նաև սննդային մանրաթելեր։
Հենց իր զարմանալի հատկությունների շնորհիվ մեղրի ու դարչինի խառնուրդը դարեր շարունակ համարվել է դեղամիջոց ցանկացած հիվանդությունից։
Ահա այս խառնուրդի ամենահայտնի բաղադրատոմսերը՝
Լեղածորանի վարակներ
2 ճաշի գդալ աղացած դարչինը և 1 ճաշի գդալ մեղրը խառնեք մեկ բաժակ տաք ջրի մեջ։
Խոլեստերին
2 ճաշի գդալ մեղրը և 3 ճաշի գդալ աղացած դարչինը խառնեք 0.5 լիտր ջրի մեջ և խմեք օրվա ընթացքում։
Սրտի հետ կապված խնդիրներ
Պատրաստեք դարչինի ու մեղրի խառնուրդ ու ամեն առավոտ հացով կերեք։ Չափաբաժինները վերցրեք՝ ըստ ձեր ճաշակի։
Արթրիտ
1 ճաշի գդալ աղացած դարչինը և 2 ճաշի գդալ մեղրը խառնեք մեկ բաժակ տաք ջրի մեջ։ Ցավերը թուլանում են խառնուրդն օգտագործելուց արդեն 2 շաբաթ անց։
Թույլ իմունիտետ
Ցուրտ օրերին մի բաժակ տաք ջրի մեջ լուծած 1 թեյի գդալ մեղր ու քառորդ թեյի գդալ աղացած դարչին խմեք։
Մրսածություն և գրիպ
Օրական մեկ անգամ ընդունեք քառորդ ճաշի գդալ դարչինի ու մեկ գդալ մեղրի խառնուրդ։
Ուժերի կորուստ
Մրգային թեյ խմեք քառորդ գդալ դարչինով։ Դա կավելացնի կենսական ուժերն ու կբարելավի արյան շրջանառությունը։