Հաճախ եմ երազներիս Արցախում լինում, երազիս հողը քանդում էի․․․ արցախցի

Հաճախ եմ երազներիս Արցախում լինում։ Այս գիշեր էլ Մատաղիսում էի, իմ’ ծառած զորամասի շրջակայքում, հողը քանդում էի ու բազմաթիվ սնդուկներ կային հողի տակ,բայց դրանցից միայն մեկի մեջ կար գանձեր ու իմ խնդիրն էր գտնել հենց այդ գանձերով լի սնդուկը։

Զարթնեցի ու էլ չեմ հիշում գանձերը ինչ եղավ ,բայց երևի չէի գտել, ելնելով իմ ճմրթված ու անտրամադիր դեմքիս միմիկաներից։Տեսնես ի՞նչ կնշանակե երազս։))

Հետաքրքիր է չէ՞,ես դեռ արտագաղթից հետո ,սկզբի ժամանակներում ասել էի ,որ դեռ տաք ենք,չգիտենք հետո ինչ սուր կարոտի ցավեր կլինի Արցախի հանդեպ։ Սկզբի ժամանակներում դեռ մահից փրկված,սովի մատնված ու տառապանքները մեջքի հետևում թողած,մազապուրծ հասել էինք Մայր Հայաստան ու երջանիկ էինք որ ողջ ենք մնացել և փառք էինք տալիս Տիրոջը։Ցավոք սրտի կարոտը սկսեց արթնանալ սրտիս մի անկյունում ու ինձ ուզում է խեղճացնել,երևի շատերը կհասկանան այդ ինչ զգացում է,բայց չպետք է կոտրվել, միայն պետք է ուժեղանալ և ուժեղացնել Մայր Հայաստանը ,որովհետեւ դա է միակ երաշխիքը Արցախը հետ բերելու․

Оставьте комментарий