Կիտրոնով խմորեղենի շատ բաղադրատոմսեր կան: Ցիտրուսը ցանկացած աղանդերին յուրահատուկ համ եւ բույր է հաղորդում: Այս բաղադրատոմսը շատ պարզ է, քանի որ կիտրոնն անմիջապես ավելացվում է խմորին եւ կարիք չկա առանձին պատրաստել լցոնումը:
Բաղադրությունը
2 բաժակ ալյուր;
300 գ կարագ, կամ մարգարին
1,5 բաժակ շաքար
2 ձու
1 կիտրոն
0.5 թեյի գդալ սոդա
Պատրաստման եղանակը
Մարգարինը հալեցնել: Կիտրոնի վրա լցնել եռման ջուր: Առանց կեղեւը հանելու, մսաղացով աղացեք, հանեք կորիզները:
Մարգարինին ավելացնել ձվերը, շաքարավազը, հետո ավելացնել աղացած կիտրոնը, սոդան և խառնել ամբողջը:
Հետո ավելացրեք մաղած ալյուրը եւ հունցեք խմորը: Կարեւոր է հիշել` սոդան հանգցվում է կիտրոնով, այնպես որ դուք պետք է օգտագործեք սոդա, եւ ոչ թե փխրեցուցիչ:
Խմորը լցրեք ձեւամանի մեջ: Քանի որ մարգարինը բավականաչափ ճարպոտ է, անհրաժեշտ չէ յուղել ձեւամանը:
Տաքացնել ջեռոցը, թխել 180 աստիճանի տակ` 20-30 րոպե:
Այս կարկանդակը լավագույն լրացումը կլինի ձեր սուրճի, կամ թեյի սեղանին:
Բարի ախորժակ: