Նարե Գաբրիելյանը նվաճել է Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացվող հրաձգության ISSF Grand Prix 2024 մրցաշարի հաղթողի կոչումը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
10 մ օդամղիչ ատրճանակով երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով, երկրորդ տեղից դուրս է եկավ եզրափակիչ փուլ։
Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում 239,7 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։
Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով լրացրեց նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։