Ճակնդեղն օգտակար է աչքերի առողջության համար:
2. Ճակնդեղի հյութը կանխարգելում է բջիջների վնասվելն ու հեռացնում ազատ ռադիկալներն օրգանիզմից՝ բետալին պիգմենտների շնորհիվ:
3. Ճակնդեղի հյութը բարձրացնում է արյան մեջ երկաթի մակարդակը: Բացի երկաթից, հյութը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարգավորում են հեմոգլոբինի նորմալ մակարդակը: Նաև երկաթը լավացնում է արյան շրջանառությունը:
4. Հյութն էներգիա է հաղորդում:
5. Իջեցնում է արյան ճնշումը (ընդամենը օրական մեկ բաժակ օգտագործելու դեպքում):
6. Հյութի մեջ առկա մագնեզիումի շնորհիվ՝ հաղթահարվում է սթրեսը:
7. Եթե մարսողական խանգարումներ ունեք, կանոնավոր կերպով օգտագործեք ճակնդեղի հյութը: Այն մաքրում է աղիները և կարգավորում դրանց աշխատանքը:
8. Բարձրացնում է իմունիտետը, այսպիսով, ձեր օրգանիզմն ավելի արագ և արդյունավետ կերպով է պայքարում ինֆեկցիաների դեմ: