Լույսը բացվելիս՝
ողորմությունդ էլ ծագիր ինձ վրա,
Եվ արևի հետ՝
քո արդարության արեգակը
թող մտնի սիրտս նեղ.
Փառքիդ ճառագայթը մտքիս
խորհրդարանում թող ջահավորվի.
Եվ խաչակնքումը խաչիդ՝
մարմնիս և հոգուս մեջ
թող տարածվի՜ համասփյուռ:
Քեզ եմ հանձնում այսօր
քո հորինած տաղավարը՝
Այնտեղ բնակվող
պահապան հոգուս հետ միասին.
Զի դու ես Աստված անքնին,
Ամենակարողդ ամենքի համար
և ամեն բանում բովանդակապես,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:
Սուրբ Գրիգոր Նարեկացի,
հատված Աղոթագրքից, Բան ՁԴ