ՏԱՐԱԾԵ՜Ք‼️Փոքրիկ Սեդայի համար հավաքվել է մետ 15 .000.000 դրամ ❤️
Մենք միասին շատ երեխանների կյանք ենք փրկել ,եկեք Սեդային էլ օգնենք ու վերջ❤️❤️❤️🙏🙏🙏🙏
4 տարեկան Սեդան ունի բարձր ռիսկի քաղցկեղ (Նեյրոբլաստոմա)
Առաջին անգամ Հայաստանում կատարվելու է այս հիվանդության դեմ պայքարի ծանր փուլերից մեկը`իմունոթերապիա
City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ ի ամբողջական ֆինանսավորմամբ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում Սեդան արդեն անցել է ոսկրածուծի աուտո փոխպատվաստում, ինչպես նաև ստացել է 6 կուրս քիմիաթերապևտիկ բուժում, ճառագայթային թերապիա և 1 կուրս պահպանողական բուժում։ Արդյունքում, ի ուրախություն բոլորիս, երեխայի մոտ նկատվել է ուռուցքի լրիվ հետաճ, և համաձայն միջազգային ուղեցույցների, այժմ Սեդային ցուցված է ստանալ իմունոթերապիա՝ 8 սրվակ (1 սրվակը՝ 20 մգ) Dinutuxumab տեսակի դեղորայքով։ Դեղորայքի 1 սրվակի արժեքը 4․000․000 դրամ է, և 8 սրվակի ձեռքբերման համար անհրաժեշտ է 32․000․000 դրամ։ Ինչպես գիտենք, քաղցկեղը չի սպասում, և պարզապես տարբերակ չունենք հապաղելու․ պետք է օր առաջ ձեռք բերենք Սեդայի համար անհրաժեշտ դեղորայքը։ Դեղորայքի ձեռքբերման համար «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը արդեն տրամադրել է 5․000․000 դրամ, և մեզ մնում է հավաքել միայն 27․000․000 դրամ։
✅Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://shorturl.at/aFZ89
✅Սիթի օֆ Սմայլի Հիմնադրամի կայքի միջոցով՝ https://donate.cityofsmile.org/hy (նշելով՝ «Սեդայի համար»)
Ինչպես նաև հետևյալ կերպ.
✅ArCa- 4083090010062613 Հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ Էսթեր Դեմիրճյան
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, «Սիթի օֆ Սմայլ» Բարեգործական Հիմնադրամ, անպայման նշելով՝ «Սեդայի համար»
✅AMD- 15700 23051810100
✅USD- 1570023051810101
✅EUR- 1570023051810246
Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://cityofsmile.org/donation/
Բժշկական փաստաթղթերին ծանոթացեք այստեղ` https://shorturl.at/abqvK