Հայաստանի կրկնակի չեմպիոն Արտաշես Հարությունյանը պայքարում է սուր լեյկոզի դեմ, ունի օգնության կարիք

Կարատեի Հայաստանի կրկնակի չեմպիոն, 21-ամյա գյումրեցի Արտաշես Հարությունյանը պայքարում է սուր լեյկոզի դեմ, ունի օգնության կարիք։ Այդ մասին նա գրառում է արել ֆեսբուքյան էջում։

«Հարգելի ընկերներ, Ես Արտաշես Արամի Հարությունյանն եմ, 21 տարեկան եմ, ծնվել եմ Գյումրի քաղաքում, սովորել եմ Վ.Թեքեյանի անվ. թիվ 2րդ ավագ դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել եմ Գյումրու Շիրակի Պետական համալսարան։

Ես զբաղվում եմ սպորտով։ Օլիմպիական կարատե մարզաձեւում 2 անգամ դարձել եմ Հայաստանի չեմպիոն։ Ինձ մոտ ախտորոշվել է սուր B-լիմֆոբլաստային լեյկոզ, բուժում ՀՀ-ում չկա, բուժման համար պետք է մեկնել Գերմանիա ոսկրածուծի փոխպատվաստման համար։ 2 փուլով ստացել եմ քիմիոթերապիա Երեւանի Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որը հովանավորվել է www.cityofsmile.org կազմակերպությունը։

Խնդրում եմ բոլորին հնարավորության սահմանում օգնել ինձ:

Կից հաշվեհամարները եւ համապատասխան փաստաթղթերը․

Idram- 093518834

AMD-2477403424950000

USD-2477403424950010

EUR-2477403424950020

RUR-2477403424950030»։

Оставьте комментарий