Կհանդիպենք եզրափակիչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը

Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ինտերը» 3։0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։ Հանդիպումից հետո միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոց․ ցանցերի իր էջերում։

«Կհանդիպենք եզրափակիչում»,- գրել է 34-ամյա կիսապաշտպանը։

Մխիթարյանն այս խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։

Իտալիայի Սուպերգավաթի «Նապոլի» — «Ինտեր» եզրափակիչ հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ հունվարի 22-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00։

Оставьте комментарий