ՀՀ պաշտպանության նախարարությունը ռեպորտաժ է պատրաստել առաջին ժամկետային կին զինծառայողի՝ Միլենա Ենոքյանի մասին: Տեսանյութում նշվում է, որ առաջին անգամ տարածքային զինկոմիսարիատն իգական սեռի զորակոչիկ է ճանապարհում պարտադիր ժամկետային ծառայության։ ժ
Միլենա Ենոքյանը շուտով կհամալրի բանակի զինծառայող կանանց շարքերը՝ իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական 6-ամսյա ծառայության ծրագրի շրջանակում։
Մանրամասները՝ տեսանյութում: