Սենսшցիпն. Էքստրшսենս Անի Գրիգորյանի կшնխատեսումները 2024 թվականի և Հայաստանի մասին․ Միшյն իմանաք, թե ինչ է մեզ սպшսվում. Պшտրաստվեք․․․

Asekose.am-ի զրուցակիցը պայծառատես Անի Գրիգորյանն է, ով պատմել է անձնական կյանքի, առաջին գուշակության, իր մատուցած ծառայություների արժեքի մասին և ոչ միայն:

-Անի, ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ կարողանում եք զբաղվել գուշակություններով:

Առաջին անգամ, երբ զգացի, որ Աստծո կողմից ինձ տրված է այդ պարգևը, դեռ 2 ու կես տարեկան էի, ու մենք ապրում էին Գյումրիում: Մանկապարտեզիս դայակն ինձ վրա բարկացել ու փակել էր մի սենյակում: Ես լաց էի լինում ու խնդրում, որ նա դուռը բացի, բայց նա չէր բացում: Այդ ժամանակ ես նրան ասացի, որ մի քանի օրից իր տունը փլուզվելու է ու ինքը մահանալու է: Եվ, ինչպես կանխագուշակել էի, այդպես էլ եղավ: Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքով դայակս մահացավ: -Ինչպե՞ս Ձեր գուշակություններն ընդունվեցին ընտանիքի անդամների և հարազատների կողմից:

-Սկզբնական շրջանում ընտանիքիս անդամները չափազանց վատ էին ընդունում գուշակություններս: Երբ դեռ փոքր էի, հայրիկս վախեցնում էր ինձ՝ ասելով, որ եթե ես այդ գործով զբաղվեմ, ապա նրան կգողանան, և ես այլևս չեմ տեսնի նրան: Իհարկե, ես հասկանում էի, որ նման բան չկա, բայց միշտ էլ հաշվի եմ առել այն հանգամանքը, որ դա հայրիկիս դուր չի գալիս:

 

Մինչև հայրիկիս մահը, ես երբեք իմ ունակությունները չեմ օգտագործել որպես գումար աշխատելու միջոց, մինչ այդ միայն ես լավության կարգով օգնում էի ընկերներիս ու բարեկամներիս՝ կանխագուշակելով նրանց ապագան:

Оставьте комментарий