Այս պայմաններում Հայաստանը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Սա, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ երկիրը փարատի իր անվտանգային մտահոգությունները։
Միրզոյանը նշեց, որ գործարկվել են մեխանիզմներ, որոնք ավելացրել են անվտանգության աստիճանը Հայաստան-Ադրբեջան սահմանին։
«Մենք այդպիսին ենք գնահատում ԵՄ առաքելությունը, այդպիսին ենք գնահատում մեր սերտ գործընկերների հայտարարությունները, օրինակ՝ Իրանից ու բազմաթվ այլ երկրներից, կազմակերպություններից»,- ասաց նա։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը բախվեց մի իրավիճակի, երբ դաշնակցային գործող մեխանիզմները չարդարացրեցին ակնկալիքները։