Արտակ Ավետիքի Սարգսյան (1991-2023). Արցախի ՊԲ ավագ սերժանտ:
Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղում:
Ավագ եղբայրը` Արամ Սարգսյանը, զոհվել է 1994-ին` առաջին արցախյան պատերազմում:
2009-11 թթ. եղել է ՊԲ ժամկետային, 2011-23 թթ.` պայմանագրային զինծառայող, ՊԲ ավագ սերժանտ, ջոկի հրամանատար:
Զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերք գյուղի դիրքերում:
Ամուսնացած էր, ունի երեք երեխա:
Փա՜ռք հերոսին…