«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր՝ 23.01.2024թ. Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի ուսմասվար Ղուլյան Կարինեի դասղեկական դասարանից 2 աշակերտ ծեծի են ենթարկել նույն դպրոցի ֆիզկուլտուրայի 70-ամյա ուսուցչին հարվածելով նրա մարմնի տարբեր հատվածներին։
Դեպքը տեղի է ունեցել հանդերձարանում, երբ Ա. Բաղդասարյանը նկատել է հանդերձարանում ծխող աշակերտներին և սաստելու նպատակով ասել է, որ հիմա կզանգի նրանց ծնողներին և կտեղեկացնի, թե ինչով են զբաղված, ինչին ի պատասխան 2 աշակերտները հարձակվելով ուսուցչի վրա ծեծի են ենթարկել նրան։ Դեպքերի հետագա զարգացումը նույն չափ մտահոգիչ է, որքանով, որ տեղի ունեցածը։
Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը շտապ օգնության կանչ գրանցելու փոխարեն զանգահարում է իր ծանոթ բժշկին, որպեսզի մաքսիմալ անաղմուկ տուժածին օգնություն ցուցաբերվի։ Ծեծի ենթարկված ուսուցիչը մի կերպ տեղաշարժվելով տուն է գնում, իսկ աշակերտները իրենց դաստիարակողների ներկայությամբ ստանում են նկատողություն ընդամենը։ Հավանաբար, ՀՀ ներքին գործերի նախարարություն — Ministry of Internal Affairs of Armenia ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia դիմելու ծանր գործն էլ թողնում են ինձ վրա։
Ի դեպ սա այն քանդվող դպրոցի տնօրենն է, որը դպրոցի քանդվելուն զուգահեռ հարստանում է և, որի մասին կարծեմ 2 անգամ բարձրաձայնել եմ արդեն!!!
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»: